1in.am-ը գրում է.
Կալիֆոռնիական Apple-ը մտադիր է բյուջետային iPhone-ներ տրամադրել Չինաստանի խոշորագույն բջջային օպերատորին՝ China Mobile-ին:
Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, Apple-ը հարցում է ուղարկել իր արտադրական գործընկերոջը՝ Foxconn-ին, խնդրելով China Mobile-ին հավելել այն օպերատորների ցանկում, որոնց հետ պետք է իրականացվեն Apple-ի սմարթֆոնների բյուջետային տարբերակների մատակարարումները:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ նորույթը կստանա iPhone 5C անվանումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը նախատեսում է այս երեքշաբթի անցկացնել iPhone 5C-ի ու նորացված iPhone 5S-ի շնորհանդեսը:
Միջոցառումը պետք է տեղի ունենա Կուպերտինոյում (ԱՄՆ) Apple-ի կենտրոնակայանում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_212920.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել