Գևորը կրկնել է ՔՊ-ական քարոզչամեքենայի ծիծաղելի, մերկապարանոց ու նույնքան անբարո թեզը: Թե որքան մերկապարանոց են նրա վերոհիշյալ պատճառաբանությունները, հասկանալի է թերևս նույնիսկ վերջին տխմարին. եթե Հայաստանի վիճակն այդքան վատ էր, ապա ինչպե՞ս Նիկոլը Արցախը Հայաստան հռչակեց, թե՞ մտածված գնաց այդ քայլին, որպեսզի երկիրը գցի պատերազմի մեջ ու փակի բանակցությունների դուռը: Երևի սեփական կետից բանակցելն էր «դիվանագիտական ճեղքումը»,հա՞, կամ էլ անզեն «ՍՈւ»-երի ձեռքբերումը՝բանակի վերազինում: Կամ եթե ի սկզբանե պարզ էր, որ բանակը պատրաստ չէ պատերազմի, ապա ինչու պատերազմի ընթացքում ստեղծված հնարավորությունից այդպես էլ չօգտվեց Նիկոլը՝ Շուշին պահելու ու պատերազմը կանգնեցնելու: Չէ՞ որ պարզ էր, որ բանակը հաղթելու շանս չունի, և այդ մասին Նիկոլին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր հայտնել:
20 տարվա արած-դրածը ՔՊ-ն 2 տարում մսխեց անվերադարձ կերպով, մսխեց թե՛ դիվանագիտական ձեռքբերումները, թե՛ բանակի պոտենցիալը, թե՛ պետությունն ընդհանրապես: Հայաստանը 2020-ի պատերազմում ներքաշվեց փաստացի պետության բացակայության պայմաններում. Նիկոլի համար դա պարտադիր պայման էր, քանի որ միայն այդ դեպքում էր հնարավոր կոտրել հայոց բանակի ողնաշարն ու թեման փակել առհավետ:
Պապոյան Գևորին ու նրա ՔՊ-ական ընկերներին այսօրինակ «կռուտիտները» չեն օգնելու, երբ հասնի հատուցման ու պատասխանատվության ժամը: Նախկին իշխանություններին վարկաբեկելու հաշվին իշխանություն պահելն այլևս անհնար է, ավելին՝ որքան շատ են հիշեցնում նախկինների մասին ու խնդիրները բարդում նրանց ուսերին, այնքան արագանում է Նիկոլի վարկանիշի անկումը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1944
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



