
Threads-ը ամերիկյան Meta ընկերության նոր սոցիալական ցանցն է, որը ինտերֆեյսների և ֆունկցիոնալության նմանության պատճառով կարելի է համարել Twitter-ի անալոգը։ Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ նոր ծրագրի մասին:
Threads-ում գրանցումը տևում է մի քանի վայրկյաններ, իսկ ծրագրի ի հայտ գալուց առաջին ժամերի ընթացքում ծրագրում գրանցվեցին ավելի քան տասը միլիոն նոր օգտատերեր։
Նշենք, որ ծրագրի ստեղծման վրա աշխատել է Instagram-ի թիմը, որը կենտրոնացել է տեքստային հաղորդագրությունների հնարավորության վրա, որտեղ հնարավոր է անել 500 նիշից բաղկացած հրապարակում, իսկ թվիթերում թույլատրելի չափը 280 է:
Այստեղ նաև հնարավոր է հրապարակել 5 րոպե տևողությամբ տեսանյութեր, իսկ հաղորդագրությունները հնարավոր է հղումով տարածել այլ հարթակներում:
Ծրագրում նաև կան բացթողումներ, քանի որ հնարավոր չէ տեսնել միայն այն մարդկանց, որոնց հետևում եք և օգտատերերը տեսնում են հրապարակումներ, որոնք արվում են իրենց տարածաշրջանում:
Ոմանք արդեն սկսել էին ուրախանալ, որ նոր սոցիալական ցանցում կկարողանա պատմել ռուս-ուկրաինական պատերազմի մասին, բայց օգտատերերն արդեն ստուգել են և վստահեցնում են, որ Meta-ն չի մոռացել իր քաղաքականության մասին և սահմանափակում է նման հրապարակումները: