Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դարձել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողի հետ պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի մեծ ակումբի կազմում, ինչպիսին ՊՍԺ-ն է: Ես անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցներին միանալուն և նրանց հետ աշխատելուն՝ ավելի մեծ նպատակների հասնելու համար»,- ասել է Ասենսիոն։

27-ամյա Մարկո Ասենսիոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2016 թվականից։ Իսպանական ակումբի կազմում կիսապաշտպանը նվաճել է 17 տիտղոս՝ երեք անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և նույնքան անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում։

Ֆուտբոլիստը հունիսին է հեռացել Մադրիդի «Ռեալից» և ազատ խաղացողի կարգավիճակ ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել