1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարող է խուսափել պատերազմից, եթե մինչև շաբաթվա վերջ հանձնի իր վերահսկողության տակ գտնվող ամբողջ քիմիական զենքը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը հասկանում է Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը, սակայն այդ կարգավորման համար պետք է պայմաններ ստեղծել:
«Նախագահ Օբաման, ես և մնացած բոլորը հասկանում ենք քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: Մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունը չի կարղ խնդրի լուծում լինել... Մենք այս հաշվով պատրանքներ չունենք: Սակայն խաղաղ կարգավորման համար պայմաններ են անհրաժեշտ...» ,- ասել է Քերին՝ կրկին չբացառելով Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը:
Պետքարտուղարը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական կերպով հանդես գա Սիրիայում քիմիական զենքի օգտագործման դեմ:
«Մենք՝ հանրությունը, պետք է հանդես գանք քիմիական զենքի կիրառման դեմ... Պետք է հասկացնել տալ, պետք է ասել, որ դա թույլատրելի չէ»,- նշել է նա: