Փագուշը, փաստորեն, սեփական թիմին անբարոյականության համար է մեղադրել, քանի որ անբարոյականություն է համարել Արցախի հանդեպ հատկապես այս իրավիճակում ցանկացած մեկի սառը վերաբերմունքը: Օրինակ՝ հարց է խագում՝ Թագուշի տեսանկյունից Արցախը մի շարք ՔՊ-ականների կամ հենց Նիկոլի բերանող Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչելու վերաբերյալ իմպերատիվ բնույթի հայտարարությունները արցախցու մատից փուշ հանելու հետ որևիցե կապ ունե՞ն, թե՞ իրականում հակառակ բանի մասին են վկայում այն դեպքում, երբ իրենք՝ արցախցիները, կտրականապես մերժում են Ադրբեջանին վերաինտեգրվելու հեռանկարը: Եթե, օրինակ, արցախցիները դեմ չլինեին Ադրբեջանի քաղաքացի դառնալուն, ապա ՔՊ-ական կարկառունների կողմից հնչող հայտարարությունները կդիտվեին ոչ միայն տանելի, այլև՝ միանգամայն բնական: Մինչդեռ պատկերը հակառակն է. ՔՊ-ն տառացիորեն անտեր է թողնում արցախցիներին, իսկ ՔՊ-ական Թագուշն ասենք նույն Արցախի պատգամավորին մեղադրում է անբարոյականության համար: Հիմա ո”վ է անբարոյականը, Թագո՞ւշը, թե՞ դառն իրականությունը կոծկել չցանկացող պատգամավորը:
Իսկ ՔՊ-ում բարոյականության հետ խնդիրներ չունեցող ինդիվիդումներ կա՞ն ընդհանրապես…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1928
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



