9 способов улучшить свою девушкуՍխալ մոտեցում

Օրիորդի բաժակի մեջ քնաբեր լցնել և օգտվելով նրա անօգնական վիճակից` սափրել ավելորդ մազերը:


Ճիշտ մոտեցում

Վճարիր ընկերուհուդ այցը գեղեցկության սրահ` նախապես խնդրելով կոսմետոլոգին պատմել աղվամազերի սարսափելի ազդեցությունների մասին:


Սխալ մոտեցում

«Հարբեցող մայրն ընտանիքի ամոթն է» պոստեր ողջ պատով մեկ և խմած մարդկանց լուսանկարներ տան ամեն հատվածում:

Ճիշտ մոտեցում

Երբ նա հարբած է, լուսանկարիր նրան և ապա ամենահաջող նկարները ցույց տուր նրան: Սկզբից նա կպատռի բոլոր նկարները, ապա կանցնի հանքային ջրի ու բնական հյութի:

Սխալ մոտեցում

Հավաքել նրանց բոլոր սկավառակներն ու մուրճով վերածել փշուրների:

Ճիշտ մոտեցում

Պայմանավորվիր, որ ամեն նրանց երգին հաջորդելու է քո ընտրությամբ որևէ երգ (որը, մեղմ ասած, նրա սրտով չէ): Տեսնենք, թե ով առաջինը կհանձնվի:

9 способов улучшить свою девушкуՍխալ մոտեցում

«Ինչ-որ շատ ես լցվել, չաղո ջան» խոսքերով վերցնել նրա ափսեից կոտլետը: Այս խոսքերը նա քեզ չի ների:

Ճիշտ մոտեցում

Սկսիր քեզնից: Բողոքիր, թե որքան վատ է քեզ վրա ազդում նստակյաց կյանքը և առաջարկիր երկուսով վազել առավոտյան կամ գնալ մարզասրահ:

Սխալ մոտեցում

Պատմել աղջկան ողջ ճշմարտությունն իր փչացած ընկերուհու մասին:

Ճիշտ մոտեցում

Բռնացրու մի անգամ ընկերուհուն, հրավիրիր սրճարան ու սկսիր այնպես անել, որ նա բամբասի ընկերուհուդ մասին: Իսկ դու պարզապես միացրու ձայնագրիչն ու ստացված ձայնագրությունը ցույց տուր ընկերուհուդ: Այո, ստոր արարք է, բայց դու դա անում ես հանուն ընկերուհուդ:

Սխալ մոտեցում

Միանգամից անել այն, ինչ նա ուզում է, որպեսզի նա դադարի նվնվալ: Եթե աղջիկը հասկանա, որ այդ կերպ նա կկարողանա հասնել իր ուզածին, կսկսի ավելի շատ նվնվալ:

Ճիշտ մոտեցում

Առաջին արցունքի դեպքում փախուստի դիմիր` «Ես չեմ կարող քեզ արտասվելիս տեսնել, դա անտանելի է» խոսքերով: Հանդիսատեսի բացակայության դեպքում նա երբեք չի արտասվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել