Մեկ տարի առաջ այս օրը ավարտեցինք համահայկական դրամահավաքի շնորհիվ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի ընտանիքի համար գնած բնակարանի թղթաբանությունը։ Արդեն մեկ տարի է այս ընտանիքն, մեր բոլորի սրտացավության շնորհիվ, իր սեփական տանիքն ունի։ Պետությունը չէր կարողանում իրապես հերոսի ընտանիքի բնակարանի հարցը լուծեր, օրենքներ էին մեջբերում, դրույթների ցիտում։ Թղթով ճիշտ էին, բարոյականությամբ՝ չէ։
Երեկ տեսնեմ ավինյանը Ֆորշին բնակարան ա նվիրել։ Թե բա՝ 10 տարի ա վարձով ա ապրում արտիստը։ Մի կողմ թողնենք Ֆորշի անձը որպես երգիչ, մի կողմ թողնենք, որ նա խմած ժամանակ նիկոլ էր քրֆում, ավելի շատ խմած ժամանակ՝ ավինյանի սակուրաների տնկման արարողությանը մասնակցում։ Լավ, Ֆորշը էտքա՜ն կարիքավո՞ր էր, որ իրան քաղաքապետարանը պիտի տուն հատկացներ, իսկ զոհվածի ընտանիքին՝ չէ, թե՞ սա քաղաքապետացուին տված հավատարմության դիմաց վարձն էր, կարո՞ղ ա վաղն էլ ավինյանի նախընտրական հոլովակում տեսնենք Ֆորշին։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հայրենիքի համար կյանքը զոհված զինվորի, սպայի ընտանիքին նույն քաղաքապետարանն ասում ա՝ «տանդ հերթը 10-15 տարուց նոր կհասնի», իսկ ակումբ ու սրճարան ունեցող և «վարձով ապրող» երգչի բնակարանային հարցը 6 օրում լուծեցին, թե բա՝ հաշվի առնելով նրա անցած ստեղծագործական ուղին։ Արա ինչի ձեր էտ ուղին Հայրենիքի համար կյանքը տված 18 տարեկան տղու ուղուց լա՞վն ա, 4 էրեխուն ու հիվանդ մորը թողած ու Հայրենիքի համար կյանքը տված հերոսից լա՞վն ա ձեր «ստեղծագործական ուղին», այ ալկաշ մուրացկաններ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02BJLVxc3ar29kbeLyGfSau7oqLogZWzAuo46jsyec6SBNkwa7saXHZ4suHQtBdff1l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել