Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոuն երկարաժամկետ որակազրկում կկրի իտալական Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկից: Իտալիայի դաշնային դատարանը որոշել է 10 խաղով որակազրկել պորտուգալացի մասնագետին՝ «Մոնցա» – «Ռոմա» հանդիպման ժամանակ մրցավար Դանիելե Կիֆիի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո (1:1, մայիսի 3): Այս մասին հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։

Այսպիսով, Մոուրինյուն բաց կթողնի Իտալիայի առաջնության մեկնարկային 10 հանդիպումները՝ սկսած առաջին տուրից։ Բացի այդ, պորտուգալացին պետք է վճարի 50 հազար եվրո տուգանք, նույնքան էլ «Ռոման»:

Մոուրինյուն որակազրկվել է մայիսի 19-ին՝ մրցավար Կիֆիի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։ «Խաղալ ամենավատ մրցավարի հսկողության ներքո, որին ես հանդիպել եմ իմ կարիերայի ընթացքում, դժվար է, իսկ ես շատերին եմ հանդիպել»,- ասել է պորտուգալացին այն ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել