Ապացուցված է, որ
-օրգազմն ազատում է կնոջը վախերից և անհանգստությունից, քանի որ դրա ժամանակ անջատվում են այդ էմոցիաների համար պատասխանատու կենտրոնները,
-օրգազմը ցանկացած դեղից լավ է անցկացնում գլխացավը,
-օրգազմը 4 անգամ բարձրացնում է երջանկության հորմոնների մակարդակը,
-օրգազմի միջին տևողությունը 6-10 վայրկյան է,
-կանանց 70%-ը ժամանակ առ ժամանակ ձևացնում է օրգազմը:
Ինչպե՞ս հեշտորեն օրգազմ ստանալ
1. Ճանաչիր ինքդ քեզ
Սովորիր լսել մարմնիդ, ուսումնասիրել էրոգեն գոտիներդ: Ճանաչիր մարմինդ, որպեսզի օգնես տղամարդուդ քեզ օրգազմի հասցնել: Հուշիր նրան, թե ինչն է քեզ դուր գալիս և ինչը` ոչ:
2. Թուլացիր
Տղամարդու վրա զայրանալով կամ վիրավորվելով` առանց գիտակցելու անջատում ենք օրգազմ ստանալու հնարավորությունը: Ուստի անկողին մտնելուց առաջ լուծիր բոլոր խնդիրները:
3. Զգա սիրային տրամադրությունը
Սեքսի ժամանակ ողջ ուշադրությունը պետք է կենտրոնանա զուգընկերոջ վրա: Դա օրգազմի հասնելու լավագույն եղանակն է: Ուստի տրամադրվիր ռոմանտիկ երեկոյին մինչև սեքսը:
4. Համապատասխան մթնոլորտ
Մթնոլորտը պետք է տրամադրող լինի: Հյուր եկած բարեկամները կամ թափթփված իրերը չեն կարող նպաստել օրգազմին:
5. Պետք չէ սեքսը վերածել օրգազմի սպասման, հակառակ դեպքում կարող եք ձեր և ձեր զուգընկերոջ մոտ առաջացնել վախ անհաջողությունից և անգամ մտերմությունից:
6. Սպորտ
Սպորտով հաճախակի զբաղվելը կօգնի ձեզ ունենալ ձիգ ու ճկուն մարմին, ինչն իր հերթին կօգնի փորձարկումներ անել անկողնում և նոր դիրքեր փորձել, որոնք, գուցե, հեշտացնեն օրգազմ ստանալու պրոցեսը:
7. Աֆրոդիզիակներ
Դրանց շարքում են ելակը, գազարը, ձիթապտղի յուղը, սամիթը, շոկոլադը: Հատուկ ուշադրություն դարձրեք ավոկադոյին և նուշին: