Ռուսաստանում վերջին ժամերին կտրուկ սրվել է իրավիճակը։ Կարող է մինչև վաղը ռազմական հեղաշրջում կամ ԳԿՉՊ-2 լինել։ Ըստ Պրիգոժինի՝ ՌԴ ՊՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Վագների թիկունքային դաշտային ճամբարներին, որի արդյունքում զոհվել են տասնյակ վագներականներ։ Նույն Պրիգոժինի ու Վագների հրամկազմի հայտարարությունից բխում է, որ իրենք պատրաստվում են ՌԴ ՊՆ ղեկավար կազմին պատասխանատվության ենթարկել ու բացահայտ սպառնալից տոնով հորդորում են իրենց ճանապրհին հայտնվող ցանկացած ռազմական ստորաբաժանման չփորձել դիմադրություն ցույց տալ։
Շրջանառվում են նաև լուրեր, որ Շոյգուն ու Գերասիմովը հիմա գտնվում են Ռոստովում, որտեղ մշակում են Վագները չեզոքացնելու ինչ-որ գործողություն։
Ու այս ամենը ռազմաճակատից եկող տագնապային լուրերի ֆոնին, համաձայն որոնց ուկրաինացիներին հաջողվել է ճեղքել ռուսական պաշտօպանության առնվազն առաջին շարասյունը։
Գիշերը կարծես թեժ է լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել