Գռզոն, իհարկե,այլ չափանիշ չէր էլ կարող մատնանշել, քանի որ այս մարդու համար ամենաէականն այս կյանքում փողն է հանդիսանում. թե՛ մարդկանց, թե՛ կառավարություններին ու պետութուններին սա միայն փողի արշինով է չափում՝անկախ այն բանից, թե այդ փողն ինչպես կամ ինչի արդյունքում է հայտնվել գրպանում:
Իսկ ինչի՞ հետևանքով է գոյացել այդ իբր 5 միլիարդը, եթե ասենք ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում հանդիպում ենք ահա այսպիսի ցուցանիշի. բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են մոտ 3,870 մլրդ դոլար (390 դրամ՝ 1 դոլարի դիմաց կուրսով) կամ մոտ 3,5 մլրդ՝1 դոլարտ՝ 430 դրամ կուրսով:
Գռզոյի 5 մլրդ-ը գոյացել է բացառապես ուկրաինական պատերազմի ու երևի Հայաստան մտնող կոկաինի արդյունքում: Քանի որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որն օգնում է ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները, երկու երկրների միջև դրա հետևանքով մեծացած առևտրաշրջանառության շնորհիվ բյուջեն հավելյալ եկամուտներ է ունենում: Սրան գումարում ենք նաև ռելոկանտների էֆեկը, ու պատկերն ամբողջական է դառնում: Այսինքն՝ բյուջեի փողերը գլխավորապես գոյացել են ոչ թե շնորհիվ Նիկոլի կառավարչական հանճարի, այլ ընդամենն աշխարհաքական ու աշխարհատնտեսական իրողությունների շնորհիվ. ալկաշ Վահանը, Գռզոն էլ գիտի, 0 ներդրում ունի այս ամենում, մինչդեռ մեծ է նրա ներդրումը ասենք գյուղատնտեսության անկման հարցում, որի մասին համեստաբար լռում են ՔՊ-ականները. դե ո՞նց փիառվեն:
Բայց տնտեսությունը՝ մի կողմ: Գռզոն հայտարաում է, թե նորանկախ պամության մեջ նման թիվ չի եղել: Հարց՝ թուրքերի հետ ազատ առևտրի մեջ մտնելու մարմաջով տառապող «բիզնեսմենին», իսկ որ նախքան 2020-ը Հայաստանը փաստացի 42000 քկմ-անոց երկիր էր, էդ հե՞չ: Բյուջեն իբր մեծացել է, բայց փոխարենը փոքրացել է ՀՀ տարածքը, Արցախն էլ է՛լ չկա: Հիմա ո՞րն է լավ, մի միլիարդ պակաս փող հավաքելը, թե՞ պետության չգոյութունը:
Պարզ է, չէ՞, Գռզոյի պատասխանը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1849
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



