Ինչպես հայտնի է, մի շարք ՔՊ-ականներ առաջարկել են ծխախոտի գինը դարձնել 5000 դրամ՝ պնդելով, որ նման կերպ հնարավոր կլինի ծխելու դեմ պայքարն առավել արդյունավետորեն տանել: Բնականբար, ալկոհոլային խմիչքների թանկացումն էլ կոչված է՝ պայքարելու հարբեցողության դեմ՝ բաներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ դրական երևույթներ ու ստեղծել տպավորւթյուն, թե Նիկոլի պետությունն այնքան շատ է սիրում իր քաղաքացիներին, որ ջանք չի խնայում՝ հոգ տանելու նրանց առողջության, հասարակութան որակի մասին:
Իրականում այս խաղը շատ ավելի խորը, շատերի համար անտեսանելի նպատակներ ունի: Խնդիրն այն է, որ բոլոր այն երկրներում, որոնցում նարկոտրաֆիկն այսօր ծաղկում է, իսկ թմրնանյութ օգտագործողների քանակը գերազանցում է չօգտագործողների թիվը, սկզբնական շրջանում նույն կերպ են վարվել՝ փորձելով իբր հասարակության միից վատ սովորությունները վերացնել. ալկոհոլի ու ծխախոտի թանկացումը կամ չոր արգելքը ոչ միայն հանգեցնում է սև շուկայի ձևավորմանը, այլև ծնում է հասարակության ներսում թմրանյութերի հանդեպ մեծ հետաքրքրություն, իսկ հաշվի առնելով այն տխուր իրողությունը, որ այսօր սինթետիկ թմրանյութերի գները չափազանց գայթակղիչ են ու մատչելի՝ խիստ մեծ է հավանականությունը, որ կարճ ժամանակ անց թմրանյութ օգտագործողների թիվը Հայասանում կարող է տասնապատկվել:
«Հրաշալի» է. որոշ իշխանավորներ լավ փող կբռնեն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1837
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



