Armsport.am-ը գրում է.

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը երկու օրում երկու ոսկե մեդալ է նվաճել՝ 60 կգ քաշային կարգում դառնալով Եվրոպայի 2023 թ․ կրկնակի չեմպիոն՝ աջ և ձախ բազուկներով մրցումներում։ 

Իսկ մինչ այդ պատանի մարզիկն արդեն դարձել էր Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 31 երկրի ավելի քան 900 մասնակից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությանը մեր մարզիկը նվաճել է ոչ միայն իր տարիքային խմբի ոսկե մեդալները, այլ նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել