Operativ.am-ը գրում է.

50-ամյա բրազիլացին որոշել է ինքնասպան լինել` իրեն գցելով էլեկտրասյան գագաթից: Սակայն բախտը նրան ժպտացել է և նա ողջ է մնացել:Ականատեսների խոսքով`տղամարդը մտածված ցանկացել է վերջ տալ կյանքին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու 10 փրկարար փորձել են համոզել ետ կանգնել այդ քայլից, սակայն Մոչադոն պնդել է, որ իր կյանքն անիմաստ է:

Բրազիլացուն համոզելու աշխատանքներն ապարդյուն են անցել: Անգամ նրա մայրը չի կարողացել ետ կանգնեցնել որդուն այդ խելահեղ քայլից:
Այն պահին, երբ փրկարարները բարձրացել են էլեկտրասյան գագաթ, տղամարդը նետվել է:Տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Նա ստացել է կոտրվածքներ և այրվածքներ:

Նրա խոսքո` նա այդ քայլին գնացել է աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել