Operativ.am-ը գրում է.
Թուրքական մամուլում սկսվել է արծարծվել 1915 թ, Հայոց ցեղապսնությունից հետո հայերի ունեցվածքի հարցը: Ի՞նչ է եղել հայերից մնացած ուեցվածքի հետ, ու՞մ է բաժին հասել, ի՞նչն է պատճառը, որ այս հարցերին վերաբերող ուսումնասիրություններ չկան: Ահա այս հարցերն են, որ հիմնականում բարձրացվում են:
Այս թեմայով թուրքական «Սաբահ» թերթում Սուլեյման Յաշարից հետո իր հոդվածն է հրապարկել Էրգին Արդըչը: Վերջինիս հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Ավելի վաղ բազմիցս ասել էի, հիմա էլ պրոֆ Սուլեյման Յաշարն է գրել` Հայկական հարցի հիմքում փողն է: Վտանգն կա, որ հայերը փոխահտուցում կպահանջեն: Եվ ոչ թե «արյան գինը», այլ առգրավված հայկական ունեցվածքի գինը:
Թուրքիայում 1914 թվականին 1.2 միլիոն հայ կար, 1927թ-ին հազիվհազ 77 հազար էր մնացել: Չենք հարցնում, թե այդ մարդիկ ուր գնացին, քանի որ դա շատ ակնհայտ է: Մի մասը հանդերձյալ աշխարհ, մի մասը Սիրիա, Լիբանան, որոշներն էլ այնտեղից` Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա..
Այս մարդիկ Անատոլիայի գյուղացիները, առևտրականներն ու արհեստավորներն էին: Ամբողջ Անատոլիայով մեկ սփռված նրանց ունեցվածքի, բանկերում ունեցած գումարների, աշխատավայրերի, խանութների, արհեստանոցների, տների, դաշտերի, անասունների, այգիների վերաբերյալ պատշաճ ուսումնասիրություն, տեղեկություն չունենք: Այդ իսկ պատճառով էլ, ինչպես պրոֆեսոր Յաշարն է ասում, Օսմանյան տնտեսության պատմությունը գրվել է առանց հայկական, ավելի ճիշտ` «ոչ մուսուլմանական» տնտեսությանն անդրադարձ կատարելու: Տնտեսության պատմությունը գրողները վախեցել են, չեն ցանկացել, այդ թեմային անդրադառնալով գլուխները «դարդի» տակ դնել: Այս պատճառով է, որ մեզ սովորեցրել են, թե «Օսմանյան կայսրությունում բուրժուազիա չի եղել»:
Օսմանական բուրժուազիան ձևավորող փոքրամասնություններին ոչ ոք չէր ուզում հիշել, քանի որ փոխհատուցման ժամանակը կարող էր գալ:
Իրականությունը սա է` հայերի ունեցվածքը անատոլիական «ազնվականության» կողմից թալանվեց, բաժանվեց: Տները, դաշտերը ուրիշների ձեռքն անցան: Բնականաբար, այս գործընթացը համապատասխանում էր «Միություն և առաջադիմության»(Իթթիհադ վե Թերաքի), հետո էլ նրա անմիջական ժառանգորդ` «Ժողովրդահանրապետական» կուսակցության` «փոքրամասնությունների կապիտալը մուսուլման թուրքերին փոխանցելով` սեփական բուրժուազիան ձևավորելու» քաղաքականությանը:
Ինչ ափսոս, որ բյուրոկրատները, որոնք չէին կարողանում սեփական ուժերով կապիտալի կուտակել կարող էին միայն մեկ բան մտածել. «բռնություն գործադրենք»: Ունեցվածքի հարկն էլ դրա մի փուլն էր:
1915 թվականին միանգամից հարստացած ազնվականությունը, համաշխարհային պատերազմում պարտվելով, վախեցավ որ «դաշնակիցները հաշիվ կպահանջեն»:Ահա այս պատճառով էլ նրանք աջակցեցին Մուստաֆա Քեմալ փաշային` միակ մարդուն, որը կարող էր նրանց պաշտպանել»: