Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ ՀՀ դեսպանատանը օրերս կայացել է՝ հայրենադարձ երիտասարդ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը Բեռլինում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ և «Դեպի Հայաստան» իր հեղինակած բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։
Գրքի առաքելությունն է՝միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։ Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Բեռլինի մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ են ընդունել երիտասարդ բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրել իր հայրենիքին նվիրված բանաստեղծությունները։ Տաղանդաշատ պատանի Կարապետ Հացիկյանը՝շատ գեղեցիկ կերպով ասմունքեց գերմաներեն թարգմանված բանաստեղծությունները։ Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում դեսպան՝Վիկտոր Ենգիբարյանը, հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի ներկայացուցիչ, Բեռլինի հոգևոր հովիվ ՝տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ԱՀ մշտական ներկայացուցիչ՝Հարություն Գրիգորյանը, ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան՝ Էրիկ Թինտրուպը, գերմաներենի իմ բանաստեղծությունների թարգմանիչ՝ Ռոբերտ Շտայնքրյուգերը, ինչպես նաև մտավորականներ, արվեստի գործիչներ։
-Հիանալի հանդիպում ունեցա Բեռլինում բնակվող մեր հայիենակիցների հետ, ներկայացրեցի գիրքս, կիսվեցի իմ բանաձևով՝ինչպես պահպանել հայի տեսակը, երբ ապրում ես հայրենիքից հեռու, ստացա բազմաթիվ դրական արձագանքներ իմ գործունեության հետ կապված։ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ իմ առաջին այցն է հայկական գաղթօջախներ և կարելի է համարել այն շատ հաջողված։ Ինձ համար շատ կարևոր է աշխարհի բոլոր կետերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությունը։ «Դեպի Հայաստան» գրքի շրջանակներում հանդիպումները Սփյուռքում շարունակական բնույթ են կրելու։ Ստանձնել եմ բարձր առաքելություն՝ միավորելու հայությանը՝ ազգային արժեքների շուրջ մշակույթի միջոցով, իմ ստեղծագործությունների միջոցով-ասում է բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել