Լսեցի էս փայլուն ճարտարապետա-արվեստաբանական վերլուծականը: Փաստորեն, այսօր Հայաստանում ոստիկանությունն ա թելադրում գեղագիտական չափանիշները:
Ես էլի կասեմ կարծիքս. էսօր ոչ մի դեպքում չի կարելի բանավիճել, արդյոք Փակ շուկան ճարտարապետական արժեք ուներ թե ոչ: Հայաստանի Հանրապետությունը ունի օրենքներ, օրենքներից մեկը կոչվում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ, կա նեւ ՀՀ Կառավարության կողմից հաստատվածԿենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան), որը չնայած շատ թերի է, բայց ունի օրենքի ուժ, այդ ցուցակի 1.6/152 համարով գրանցված է Կենտրոնական ծածկած շուկան (1952 թ. Մեսրոպ Մաշտոցի պող. 3ա 1.6/152 Հ Ճարտ.` Գ. Աղաբաբյան, Կոնստ` Հ. Առաքելյան). Վերջ: Հավանեք թե չէ, սիրեք թե չէ՝ սա օրենքով ֆիքսված փաստ է: Շուկա լիներ, գոմ, ախոռ, զիբիլանոց թե դղյակ: Ու փաստ է նաեւ, որ սեփականատերը, քաղաքապետարանը, մնացած գերատեսչությունները խախտել են վերընշված օրենքի գրեթե բոլոր կետերը:
Բայց դա էլ քիչ է, եթե նոր շենք կառուցվեր նույնիսկ ոչ թե հուշարձանի հաշվին, այլ դատարկ չոլում, միեւնույնն է, էլի բացակայում են փաստաթղթերը, որը արդեն ուրիշ՝ քաղաքաշինության մասին օրենքի խախտում է: Հետեւաբար, ցանկացած վեճ անիմաստ է, մանավանդ մի պաշտոնյայի հետ, որի պարտականությունների մեջ բացարձակ չի մտնում նման հարցերի քննարկումը: Էլ չեմ ասում, որ իր կողմից հիշատակված ձմերուկ ծախող ուզբեկին ավելիհեշտ կլիներ բացատրել Շուկայի իրական գեղեցկությունն ու արժեքը:
Մեկ էլ ասեմ, որ ճիշտ կլիներ, որ ոստիկանը մտահոգվեր Հայաստանի օրենքների եւ ազգային արժեքավոր գույքի պաշտպանությունով, չեմ հասկանում, ինչու է ինքը իրեն համարում կանաչի վաճառող ադրբեջանցուց լավը, կանաչի ծախելու մեջ վատ բա՞ն կա: