Այս նամակը ինձ ստիպեց գրել մի փոքրիկ տղա, ով հիվանդ էր քաղծկեղով...
Նրա շնորհիվ ,ես սկսեցի հավատալ ինքս ինձ , ու ավելի ամրապնդվեց իմ սերը Աստծո հանդեպ...
Այսօր այս նամակս ուղղում եմ նրան, որ վստահ եմ կկարդա ու կարձագանքի ...

....

Սիրելի Աստված, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ.. 
Թե ինչի համար ինքս էլ չեմ կարող հիշել, պատճառներս շատ են ... ծնվածս օրից ի վեր...
Հաճախ ասում են, որ մարդիկ երբեք շնորհակալություն չեն հայտնում քեզ, գուցե որովհետև խրված են շատ խնդիրների մեջ, ու ժամանակ չունե՞ն..
Սակայն դու մի նեղացիր...
Գիտես, մարդիկ այդպիսինն են...
Եթե անգամ ժամանակ ունեն, նրանք փոքրերի ու քեզ համար միշտ զբաղված են... մինչև զգան, որ առանց քեզ չեն կարողանում..
Սակայն դու չչարանաս...
Իսկ այ փոքրը՝ ես եմ..
ՄԵնք միասին գլուխ կհանենք...

Սիրելի Աստված , ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց ,ում չեմ համարձակվի ..
Այդ պատճառով գրում եմ քեզ .. նրանց փոխարեն, քեզ շնորհակալ լինելով...

Մայրիկը երբեք չի էլ իմանա, թե որքան համեղ է պատրաստում իմ չսիրած ապուրը, որը ստիպում է ուտել...
Չի իմանա, որովհետև ես երբեք չեմ խոստովանի, որ սկսել եմ սիրել...
Ես քեզ իհարկե գաղտնի եմ գրում... ինչպես փոքրիկ տղան, որին ոչ-ոք չէր հասկանում...

Ընկերներս չգիտեն, թե ինչքան մեծ սեր են կուտակել իմ ներսում... Սակայն մի օր, երբ կարողանաս ասա նրանց...
ծերության տարիներին միշտ էլ հաճելի է իմանալ, որ սիրված ես...
Ես չեմ կարողանում...
Կարծես նրանք չեն հասկանա, ինչպես դու...
Կարծես նրանք չեն հասկանա, եթե անդադար շնորհակալություններ հայտնեմ...
Իսկ այ դու գիտես չէ՞ ինչի եմ շնորհակալ լինում քեզ ամեն անգամ...
Թեպետ երբեմն ինքս էլ չգիտեմ..
Բայց այ դու գիտես հաստատ..
Կարևորն այդ է... 

Աստված.. երանի եմ տալիս բոլոր այն մարդկանց ովքեր շատ մոտիկից կարողանում են տեսնել նրա դեմքը...
Որոնց սանտիմետրեր է բաժանում, և ոչ կիլոմետրեր...
Այս հարցով ես քեզ շնորհակալ լինել չեմ կարող..
Ներիր...
Իմ բոլոր նամակներում, որոնք միայն դու ես կարդացել, ես խնդրել եմ կրճատել հեռավորությունը...
Սակայն դեռ պատասխան չկա...
Իհարկե ես հավատում եմ , որ խնդրանքներս դու շատ լավ ես հիշում.. 
Սակայն ես չեմ հիշում այնպիսի խնդրանք, որ ստիպեր քեզ այդպես վարվել...
Հեռացնել նրան հեռու ինձնից այնքա՜ն..
Գուցե դա էլ ուրիշի խնդրանքն է եղել...
Դու ոչ-ոքի չես անտեսում չէ՞ ...

Սիրելի Աստված, ինչպես արդեն նշեցի ես փոքրեմ ու մեծերին այդպես էլ չեմ հասկանում..
Ես փորձում եմ չնմանվել մեծերին...
Մայրիկս միշտ ասել է, որ փոքրերի աղոթքները ավելի շուտ են հասնում քեզ...
Գուցե որովհետև մեծերն այլևս չեն աղոթում...
Այդ հարցով ես կփորձեմ միշտ փոքր մնալ...

Այն մարդկանց, որոնց դու տարել ես քեզ մոտ, ես նրանց համար մի փոքրիկ անկյուն եմ ստեղծել սրտիս մեջ..
Եթե հիմա նրանք քո կողքին են ասա, որ կարոտել եմ շատ ..
Իսկ տատիկիս առանձնահատուկ ...
Նա այնտեղ ինչպես է ...
Շոյիր նրա գլուխը, համբուրիր ճակատն ու չմոռանաս աղոթել ..
Տատիկը միշտ այդպես էր անում...
Հիշում եմ, ամեն անգամ բարկանում էի, որ նրա աղոթքները տևում էին 20-30 րոպե... Գլուխս տաքանում էր նրա ձեռքերի մեջ...
Սակայն հիմա պատրաստ եմ 20-30 ժամ տաքացնել գլուխս նրա աղոթքներով...

Սիրելի Աստված, նամակս ստանալուն պես խնդրում եմ կարդա...

Չնայած ես ուղղարկելու տեղ չունեմ, բայց կարծում եմ կվարվեմ փոքրիկ տղայի պես, ով ստիպեց ինձ գրել քեզ...
Կայցելեմ եկեղեցի... Ու նամակներս կհանձնեմ ...
.....քեզ

...
Մեզանից յուրաքանչյուրը հասկացավ կյանքի ամենակարևոր բաներից մեկը... 
Մենք՝ ովքեր ամեն կերպ զսպելով լացը փորձում ենք կառավարել մեզ..
Մենք՝ ովքեր անկեղծություն չունենք..
Մենք՝ ովքեր չեն կարողանում ասել ամենակարևորի մասին.. սիրո մասին..
.. Ովքեր արդեն մեծ են ու չեն աղոթում...
.. Ովքեր հեռու են իրարից , սակայն չեն համարձակվում մոտիկանալ...
Որովհետև ... փակ են սրտները..
Որովհետև ... հպարտությունն է կառավարում նրանց..
.. Ովքեր չարություն ունեն հիվանդների ու ծերերի հանդեպ...
.. Ովքեր քեզ նամակներ չեն գրում Տեր...

Ներիր նրանց...
Մարդիկ այդպիսին են չէ ...

....
Շնորհակալ եմ նաև փոքրիկ տղային, ով ստիպես գնահատել կյանքը...
Եթե ուզում եք ճանաչել նրան դիտեք այս ֆիլմը ....

Հղում

Մի օր Աստված ձեր նամակներն էլ կնթերցի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել