News.am-ը գրում է.

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին՝ Արսեն Մկրտչյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա հայտարարվել է հետախուզում։ Նրան ձերբակալել են հանձնման նպատակով։ Մենք բողոքարկել ենք ձերբակալման որոշումը, քանի որ այն իրավաչափ չէ երկու կետով՝ նա Արսեն Մկրտչյանը Հայաստանի քաղաքացի է, եւ երկրորդ՝ նա առնվազն երեք հիվանդություն ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել