Խորհրդակցության մասնակիցներից արցախցի կապիտան Մոսեսովը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը ըմբոստանում է և հրաժարվում ենթարկվել նման կարգադրությանը: «Ես չեմ հնազանդի այդ որոշմանը: Դա դավաճանություն է: Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ: Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու: Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ ետևից գա»:
Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը…
Գուրգեն Տեր-Մովսիսյանը` իր հրետանավոր մարտիկների հետ, հրետակոծում է թշնամու դիրքերը, ապա մասնակցում է հեծելազորի գրոհին՝ քաջալերելով մարտիկներին ու այդ մարտի ընթացքում էլ զոհվում է...
Ղարաքիսլիսայի ճակատամարտը տևում է մայիսի 25-28-ը: Հաջողվում է կանխել թշնամու առաջխաղացումը դեպի Երևան և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն և երկիրը փրկում կործանումի:
Մի արցախցի կապիտանի որոշում կերտեց Հայոց պետականությունը: Այսօր՝ պետականության կորստի շեմին, հարյուրավոր գեներալներ մի կապիտանի չափ որոշումներ կայացնելու ընդունակ չեն.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել