ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե այդ որ դպրոցում, դասագրքում կամ ուսուցչի մտքում է Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատը, չէ՞ որ բոլորն էլ դպրոցում սովորել են, եւ աշխարհագրության դասագրքերում գրված է, որ ՀՀ ամենաբարձր լեռն Արագածն է՝ 4090 մետր բարձրությամբ, ինչպե՞ս է ստացվել, որ երեխաներն Արարատն են համարում ՀՀ ամենաբարձր գագաթը, գուցե ԿԳՄՍՆ-ն աշխարհագրության սխալ դասագրքե՞ր է տալիս դպրոցներին։ Անդրեասյանը պատասխանեց․ «Այստեղ ես կարծում եմ, որ դա դասագրքերի խնդիր չէ, որովհետեւ դասագրքերը, բնականաբար, ճշգրիտ են, եւ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռան մասով պատասխանը հստակ է, եւ դա Արագածն է։ Այստեղ կարող է լինել շփոթ՝ կապված, օրինակ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի մասին, որն արդեն չի հղում Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհագրական իմաստով հղում է Հայկական լեռնաշխարհ տեղանքին։ Այս առումով մենք հարցումներ ենք ստացել նաեւ, դասագրքերի վերլուծությունը մանրամասն կներկայացվի, կարծում եմ, որ դասագրքերում չունենք նման խնդիր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել