Ո՞ւմ է Սյամոն ապուշի տեղ դրել

Հարցին՝ ո՞րն է լինելու ձեր անելիքը, ի՞նչ գործողություններ սպասել, Սյամոն պատախսանել է, որ շարունակում է հանդիպում-քննարկումներ ունենալ հանրության բոլոր շերտերի հետ: «Ժողովուրդը պետք է հավատ ունենա, ընդունի մեր կողմից առաջարկվող ծառայությունը։ Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան»,-ասել է Սյամոն:

Ո՞ւմ է Սյամոն ապուշի տեղ դրել: Հարց է ծագում, թե այն բանից հետո, երբ Սյամոն տապալվեց հանրահավաքում, ի՞նչ իմաստ կա՝ շարունակելու ժողովրդի հետ հանդիպուները մի դեպքում, երբ ոչ ոք ոչ մի կերպ նոր Սյամո չի բացահայտելու, քանիզ Սյամոն միշտ մնում է անփոփոխ: Սյամոն էլ շատ լավ գիտի, որ ժողովուրդն իրեն մերժում է, քանզի եթե չմերժեին, մի տասն օր առաջ հրավիրված հանրահավաքին գոնե որոշակիորեն կմասնակցեին, մինչդեռ դրան իրենց մասնակցությունն էին բերել գրեթե բացառապես Սյամոյի թիմակիցները: Լա՛վ, է՛լ ի՞նչ է պետք Սյամոյին՝ մեկընդմիշտ համոզվելու, որ ժողուրդը երբեք իրեն չի աջակցելու:

Սյամոն, իհարկե, դժվար թե չիմանա իր իրական պոտենցիալի մասին, ուղղակի քանի որ խնդիր ունի՝ մանթոյից ինչ-որ կերպ դուրս գալու, մի բան ասում է, որ «իզգոյի» տպավորություն չթողնի: Մինչդեռ «հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել