Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից ՄԵԿԸ կամ միաժամանակ ՄԻ ՔԱՆԻՍԸ կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝
1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)
2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)
3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)
4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid024GXHdugb8rv8fXQ3CuZDveML3EmNb3hXF3ExXiiqMBryVeKLxNokSfrj2mPLhk17l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել