Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Այս ասույթն իսկ և իսկ Աշոտիկի համար է, փաստորեն. միայն Նիկոլի գեներն իր օրգանիզմում կրող մեկը կարող էր կեղծ մատնությամբ 44-օրյա պատերազմում զոհվածի ծնողների բռնել տալ՝ առևանգում բեմադրելով: Կրակին շտապեց ջուր լցնել Նիկոլի դուքյան «Հայկական ժամանակը», որ անմիջապես սուտ «պառաժ գցեց», թե բա՝ հասե՜ք, Աշոտիկը մեռնում է:

Ինչի՞մասին է խոսում կատարվածը: Կատարվածը վկայում է լրջագույն խնդիրների ու այն ծայրահեղ հոգեբանական վիճակի մասին, որ այժմ առկա են Նիկոլի մոտ: Նիկոլը, ըստ երևույթին, ֆիքսվել է 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների վրա՝ նրանց աչքերի մեջ նայել չկարողանալու, մեղքի անհաղթահարելի զգացումի ծանրության ներքո նրանցից նաև քաղաքական սպառնալիք տեսնելու պատճառով: Հիմա որպեսզի կարողանա այնպես անել, որ նրանք է՛լ աչքին չերևան, սեփական որդուն է սարքում իր նման «գործ տվող», որ նյարդերը հանգստանան:

Աշոտիկը, իհարկե, մեղք է, որ էս կարգի մարդու հոր որդի է: Ինչպես Աշոտիկին, այնպես էլ թերևս նրա քույրերին ողջ կյանքում հետապնդելու է Նիկոլի սինդրոմը կամ բարդույթը, որ չի թողնելու նրանց հանգիստ ապրել ու հանգիստ խղճով արարել: Ընդ որում՝ Հայաստանից փախուստն էլ ելք չի լինելու, քանզի փախչել կարելի է քեզնից դուրս գտնվող սուբյեկտից, իսկ ահա ինքդ քեզնից չես փախչի երբեք՝հատկապես երբ անհաշտ ես ինքդ քեզ հետ:

Նիկո՛լ, ուզո՞ւմ ես էս դժոխքից մի կերպ ազատվել ու ազատել էրեխեքիդ, հրաժարակա՛ն տուր, ախպե՛ր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել