ՔՊ-ական Հակոբյան Վաղոն, հայտարարելով, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման «գրեթե փակ է»՝ վստահեցրել է, որ դա Նիկոլի շնորհքն է: Ընդ որում՝ Վաղոյին չի համոզել լրագրողի այն դիտարկումը, որ իրականում Ադրբեջանը ոչ թե հրաժարվել է իր ծրագրերից, այլ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն, փաստորեն, Լաչինի միջանցքը դարձրել է իր վերահսկողությամբ ճանապարհ՝ կորզելով Հայաստանի լոյալությունը: Միաժամանակ Վաղոն հայտարարել է, որ քանի որ ապահովագրված չենք ոչնչից և կարող ենք շատ ավելի վատ վիճակում հայտնվել, հետևաբար՝ պետք է «շատ սառնասրտորեն վերաբերվենք»:

Վաղոյի կոչ-հորդորը խիստ չարագույժ է թվում՝ հաշվի առնելով ասենք Հայաստանի սահմանների երկայնքով թշնամու կուտակած ռազմուժն ու զինտեխնիկայի չափը, ինպես նաև վերջին բախումները: Փաստորեն՝ մի առավոտ կարող ենք արթնանալ ու պարզել, որ դարձել ենք «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչներ, բայց հիշելով Վաղոյին՝ պետք է սառնասրտորեն վերաբերվենք Հայաստանի ադրբեջանացմանը՝ Նիկոլի ելույթների զապիսն անդադար ֆռռացնելով:

Հետաքրքիր է՝ Վաղոն տեղյակ չէ՞ ասենք ադրբեջանցի պատգամավորներից մեկի այն հայտարարությանը, որ «Զանգեզորւրի միջանցքին» խոչընդոտում է ոչ թե Նիկոլը, այլ ասենք նույն Իրանը: Ազերին պարզ ասել էր՝ Նիկոլը կողմ է «Զանգեզուրի միջանցքին», բայց դեմ են այլ երկրներ: Վաղոն, իհարկե, Նիկոլից Գարեգին Նժդեհ է սարքել, քանի որ նրա գործառույթը հենց դա է, բայց ցանկացած ողջամիտ մեկի համար պարզից էլ պարզ է, որ «Զանգեզուրի միջանցքի»՝ առայժմ առկախված ծրագիրը կյանքի չի կոչվել գրեթե բացառապես Իրանի շնորհիվ, որն ուղղակի կախվել է Ադրբեջանի սահմաններին՝ սպառնալով ջնջել Բաքվի ինքնահռչակ հանրապետությունը:

Նիկոլը հենց հիմա Վաղոյի թոթոլ հետույքն էլ կտար թուրքին, միայն թե չկորցներ փափուկ աթոռը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել