Armsport.am-ը գրում է․
Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է ՊՍԺ-ի երկրպագուների մասին, որոնք սուլել են արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի «Այաչոյի» հետ խաղում (5:0):
«Սա առաջին անգամը չէ, որ նրան սուլում են: Մարդիկ կասեն, որ նա արժանի էր դրան։ Սակայն նրա հասցեին սուլելը տեղին չէ, քանի որ ոչ ոք չպետք է բարձր լինի ակումբից։ Եվ ես հազվադեպ եմ տեսել, որ չեմպիոնության հավակնորդ թիմում խաղացողներ լինեն, որոնց կարելի է սուլել: Մեսսին երբեք խնդիր չի եղել, երբ ես խաղում էի նրա հետ, նա միշտ լուծում է եղել»,- Անրիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Մեսսին ՊՍԺ-ում է 2021 թվականից։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/432178/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել