Emedia.am-ը գրում է.
Մադրիդ, Ստամբուլ, Ճապոնիա՝ այս 3 երկրներից մեկը շաբաթ օրը 2020թ–ի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի կարգավիճակ կստանա։
Թեկնածուներից յուրաքանչյուրը հատուկ ներկայացում կիրականացնի, ինչիցհետո Օլիմպիական միջազգային կոմիտեն գաղտնի քվեարկությամբ կորոշի 2020թ–ի օլիմպիական խաղերի մայրաքաղաքը։
Պաշտոնական դիմումներն ընդունվում էին մինչև 2011թ–ի սեպտեմբերի 1–ը։ 2013թ–ի մայիսի 23–ին ստացված 5 դիմումներից Օլիմպիական միջազգային կոմիտեն ընտրել է 3 թեկնածուների։ Այսպիսով, Բաքուն և Դոհան դուրս են մնացել։
Նշենք, որ Ստամբուլն իր թեկնածությունն առաջադրել է առաջին անգամ, Մադրիդը՝ երրորդ, իսկ Տոկիոն՝ երկրորդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել