Պարզվում է` գրեթե բոլոր մեր խնդիրները սեքսի բացակայությունից են: Հենց այդ են վկայում իմունոլոգներն ու հոգեբանները: Իմացիր, թե ինչ նախանշաններ են փաստում, որ քեզ սեքս է անհրաժեշտ:
1. Դու հաճախակի ես հիվանդանում
Բազմապիսի վիրուսներն ու հիվանդությունները քո մշտական ընկերներն են: Իսկ սեքսն ամրապնդում է իմունիտետը, չէ՞ որ սեքսի ընթացքում արտադրվում է օրգանիզմի համար անհրաժեշտ հակամարմինների 30%-ը:
2. Ցավոտ դաշտան
Օրգազմի շնորհիվ մարդը ստանում է մորֆինի բնական անալոգները` ցավազրկող էնֆորֆինները: Իսկ կնոջ օրգանիզմը սեքսի ընթացքում ստանում է էստրոգեն հորմոնը, որը մեղմացնում է դաշտանային ցավերը:
3. Աննորմալ ախորժակ
Կամ ընդհանրապես չես ցանկանում հաց ուտել, կամ չես կարողանում հագենալ ուտելիքից: Երկու դեպքն էլ հավաստում են, որ սեքսի կարիք ունես:
4. Քեզ ամեն ինչ նյարդայնացնում է
Քո վիճակը կարելի է բնորոշել որպես դեպրեսիա, անընդհատ վատ տրամադրություն ունես: Սեքսը քեզ համար կլինի լավագույն հակադեպրեսանտ, չէ՞ որ սեքսի ժամանակ արտադրվում է էնդորֆին հորմոնը, որը պատասխանատու է լավ տրամադրության համար:
5. Դու գոհ չես քո մարմնից
Միշտ նստած ես խիստ դիետայի վրա, բայց անգամ դա քեզ չի օգնում նիհարել: Սեքսը կօգնի կատարելագործել մարմինդ, դառնալ սլացիկ ու գեղեցիկ: Չէ՞ որ միջին սեքսի ժամանակ այրվում է նույնքան կալորիա, որքան 15 րոպե վազքի ժամանակ:
6. Վատ հիշողություն ունես և դժվար ես կենտրոնանում
Օրգազմի ժամանակ օրգանիզմի արյան շրջանառությունը մաքսիմալ արագանում է, թթվածնով հարուստ արյունը հասնում է մինչև գլխուղեղ: Այնպես որ սեքսի ժամանակ մարդու մոտ լավանում է գլխուղեղի աշխատանքը, ուստի լավանում են հիշողությունն ու սովորելու ունակությունը:
7. Քեզ տանջում է անքնությունը
Սեքսը լավագույն հանգստացնողն է, քանի որ սեքսի ժամանակ ավելանում է օկսիտոցինի մակարդակը, որն ուժեղ հանգստացնող էֆեկտ ունի:
8. Քեզ թույլ ես զգում
Քեզ ձեռք չի տալիս մարմնիդ տո՞նուսը: Այդ ժամանակ սեքսը շատ տեղին կլինի, քանի որ սեքսի ընթացքում մարմնի գրեթե բոլոր մկանները մարզվում են:
9. Դեմքիդ մաշկը ծերանում է
Հաճախակի սեքսը նպաստում է օրգանիզմում կոլագենի ավելացմանը, որը մաշկը հարթեցնում է: Իսկ պրոգեստերոնը փրկում է մաշկը կորյակներից:
10. Միշտ դժգոհ ես քեզնից
Նայում ես մյուս կանանց, և նրանք քեզ գեղեցիկ ու ձի՞գ են երևում: Եվ դրանից քեզ վա՞տ ես զգում: Քո նախանձի և անվստահության դեղը սեքսն է: