Միրզոյան Արոյի տեղակալ Հովհաննիսյան Պարույրը լվացել է եվրոպացի դիտորդների երեսը՝ նրանց վրայից քերել-մաքրելով սահմաններին ստեղծված անբարեհույս ու հույժ պայթյունավտանգ իրավիճակի համար պատասխանատվությունը: «Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է պարբերաբար զեկույցներ պատրաստել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ: Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում: Եվ այդ առումով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը»,-մասնավորապես՝ հայտարարել է Արոյի «զամը»:

Սույն «զամը», իհարկե, մի քանի գլխանի չէ, և պարզից էլ պարզ է, որ շարադրել է ոչ թե իր, այլ «պարոն» Արաբատի տեսակետը, որը, մեղմ ասած, տարակուսելի է: Այդպիսին է է, քանի որ չնայած բավական տևական ժամանակ է՝ դիտորդները Հայաստանում են, սակայն նրանց ներկայությունից ոչ մի օգուտ այդպես էլ չկա, ավելին՝ նույն Հյուսիսից հնչող գնահատկանները մեզ հուշում են, որ նրանք որպես սադրիչներ են դիտարկվում Մոսկվայում, որոնց ամեն կերպ արդարացնել է փորձում «Քաղաքացիական պայամնագիրը»:

Տեսնես եթե ասենք ՀԱՊԿ դիտորդները ԵՄ դիտորդների փոխարեն ՀՀ-ում տեղակայվեին ու Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ աներ նույն բանը, ինչ որ անում է հիմա, նույն ԱԳՆ-ի արձագանքն ինչպիսի՞ն կլիներ, արդյոք հետույքները չէի՞ն պատռի՝ պահանջելով, որ Բաքվի դեմ Կրեմլը ռազմական արշավ սկսի: Մինչդեռ ԵՄ դիտորդների պարագայում ամեն ինչ «հոյակապ» է, ամեն ինչ՝ «ընտիր»:

Հարց է առաջանում՝ եթե ԵՄ դիտորդները զեկուցում են՝ ինչ է տեղի ունենում, ապա ինչո՞ւ նրանց շեֆերն այդպես էլ Ադրբեջանի «հավին քշա չեն ասում»: Օրինակ՝ նույն ամերիկյան կողմի հայտարարությունը Սոթքում կատարվածի վերաբեյալ այնքան նեյտրալ է ստավել, որ նույնիսկ Նիկոլի գրպանի շնիկ Մարուքյան Էդմոնն է հակադարձել՝ կոչ անելով իրերն իրենց անուններով կոչել:

Ոչ ոք չի պատրաստվում անել դա, քանզի գոյություն ունեն ռեալ շահեր, որոնցով առաջորդվում են բոլոր նորմալ երկրները, բայց ոչ երբեք «նոր Հայաստանը»: Այստեղ նախընտրում են հոգեկործան «մեդիտացիայով» զբաղվել ու ինքնաներշնչվել բացահայտ ստերով, մինչդեռ Հայաստանը պետք է շատ կոնկրետ պահանջ դներ Արևմուտքի առաջ՝ դադարելու երկակի խաղեր խաղալն ու Իլհամին անատամ դիրքորոշմամբ ոգևորելը: Եթե Ալիևը նպատակ ունի՝ տորպեդահարելու խաղաղության գործընթացը, իսկ Արևումտքն էլ անկեղծ է իր ձգտումներում՝ Կովկասում խաղաղություն հաստատելու, ապա ինչո՞ւ գործնական հարթությունում չի ձգում բեղավորի ականջները՝ ամեն բան իր տեղը դնելով:

Հետաքրքիր հարց է, չէ՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել