Tert.am-ը գրում է.

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասր» թիմը կրկին չի կարողացել հաղթել մրցակցին՝ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով «Ալ Խալիջ»-ի հետ: Ներկայում «Ալ-Նասր»-ը Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ հինգ միավոր զիջելով առաջատար «Ալ Իթթիհադ»-ին:

Եզրափակիչ սուլիչից հետո հարձակվողը անտրամադիր է եղել: Նա կոպիտ է արձագանքել ներկաներից մեկին, որը ցանկացել է մարզիկի հետ լուսանկարվել:

«Ալ Խալիջ»-ի ներկայացուցիչներից մեկը գրկել է Ռոնալդուին և ցանկացել է «սելֆի» անել , սակայն պորտուգալացին կոպիտ հրել է տղամարդուն՝ ասելով, որ ձեռքերը հեռացնի իրենից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել