Ալենը թուրքերին փոխանցել է Գռզոյի ուղերձը

Թուրքիայից այդ երկրի պաշտպանության նախարարի կողմից հնչող պատերազմի սպառանալիքների ներքո թքան ուխտի կարգավիճակում հայտնված Սիմոնյան Ալենը Թուրքիայում հանդես է եկել էգի կեցվածքով. Հայտարարել է, որ չի ցանկանում, որ «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ, քանի որ, ըստ Ալենի, որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, իսկ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից:

Ալենի ասածը հետևյալն է՝ Նիկոլը կապ չունի այդ արձանի հետ ու խոշոր հաշվով այն ընկալում է ճիշտ այնպես, ինչպես ընկալում են այն իրենք՝ թուրքերը, իսկ քանի որ Նիկոլի ընկալումը թուրքերի ընկալումից չի տարբերվում, ուստի նրա թուրք կուրատորները չունեն առիթ՝ անհանգստանալու. ՔՊ-ն հավատարիմ է իր երդմանը՝ հայ-թուրքական հարաբերություներում նոր էջ բացելու նույնիսկ այն դեպքում, եթե Թուրքիայի ՊՆ նախարարն ակնհայտ թշնամական հայտարարություններով է հանդես գալիս՝ սպառնալով պատերազմով այն դեպքում, եթե սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր չստորագրվի:

Այլ կերպ ասած՝ Ալենն աղաչում է թուրքերին շանս տալ Նիկոլին՝ ապացուցելու Գռզոյի բիզնես պլանին իր հավատարմությունը:

«Նեմեսիսի» հուշարձանի հետ կապված այս պատմությունը շատ հստակորեն ցույց է տալիս, թե ինչ է մեզ սպասվում այն դեպքում, եթե Գռզոյի բանաձևով «կարգավորվեն» հայ-թուրքական հարաբերությունները. թուրքերն են մեզ թելադրելու, թե ինչ հուշարձան դնենք, ինչ արձան կանգնեցնենք, ինչպես վերաբերվենք սեփական պատմությանն ու ապագային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել