Մասնավորապես՝ խայտառակ վիճակ է զոհված զինվորների մասունքների իդենտիֆիկացման խնդրում: Պատկան մարմինները ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել և այսպես շարունակ: Ընդ որում՝ խառնաշփոթ է նաև գերիների հարցի շուրջ. գերիների այն թիվը, որը հայտարարվում է պաշտոնապես, առնվազը մի քանի անգամ փոքր է իրական թվից: Ծնողները ստիպված իրենք են հետաքննական աշխատանքներ կատարել՝ պարզելու՝ իրենց որդիները գերեվրավա՞ծ են, անհետ կորա՞ծ են, թե՞ զոհվել են մարտի դաշտում:
Ակնհայտ է, որ Նիկոլի կառավարությունը ձեռքերն ուղղակի լվացել է այս հարցում ու միակ բանը, որին ձգում է, թեման արագ փակելն է. ձանձրացել է Նիկոլը, հավես չունի՝ զոհվածների ու գերիների սուգն անելու:
Բայց միայն ձանձրույթը չէ, որ Նիկոլին ստիպել է նման վերաբերմունք ցուցաբերել հերոսածին մայրերի հանդեպ: Քանի որ Հայաստանի հանձման ամբողջական սցենարը դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել, խնդիր է դրված՝ առկա հիասթափությունն է՛լ ավելի խորացնելու, հիասթափեցնելու մարդկանց սեփական բանակից ու պետությունից մինչև վերջ, որ երբ գա թուրքի դեմ պայքարի ժամը, ռազմի դաշտում ուժերը չափելու պահը, հիասթփված հանրությունը ձեռքերը վեր պարզի ու հանձնվի՝ հասկանալով, որ պետություն չունի և որ էլի առհամարհվելու է: Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունը մարդկանց մեջ ոչնչացնում է հայրենիքի գաղափարը, արժեզրկում «պետություն» հասկացությունը, որ հանկարծ ռևանշ չլինի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1674
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



