Armsport.am-ը գրում է.
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին պահանջում է, որ «Բարսելոնան» իրեն տա 10 համարը, եթե նա վերադառնա ակումբ: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայում» Մեսսիի 10 համարը ստանալը արգենտինացու՝ ակումբ վերադառնալու անվիճարկելի պահանջներից մեկն է։ Այժմ կատալոնական ակումբում 10 համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատիին, որի պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ֆուտբոլիստը չի ցանկանում հրաժարվել 10 համարից , բայց ոչ էլ ցանկանում է հեռանալ ակումբից։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տարբերակներ է փնտրում 10 համարի մարզաշապիկի հետ կապված խնդիրը լուծելու համար։
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս հունիսին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ փարիզյան ակումբը որոշել է նոր պայմանագիր չկնքել արգենտինացու հետ։