Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի աստղային հարձակվող և Արգենտիանայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գուցե պատժվի Սաուդյան Արաբիա մեկնելու համար։

Mirror-ը, հղում անելով L’Équipe-ին, գրել է, որ ՊՍԺ-ն Մեսսիի այցը Սաուդյան Արաբիա թույլ չի տվել։ «Նա դրա համար ո՛չ դիմել է մարզիչ Քրիստոֆ Գալտիերին, ո՛չ էլ տնօրեմ Լուիս Կամպոսին։ Դա մի միջադեպ է, որը կարող է ներկայացնել ակումբը որպես դիսֆունկցիոնալ ու ոչ այնքան բարենպաստ լույսի ներքո, երբ Մեսսիի նկատմամբ կիրառվող չափանիշները չեն համընկնում նրա թիմակիցների հետ»,- գրել է կայքը:

35-ամյա աշխարհի չեմպիոնը մեկնել է Ֆրանսիայի Լիգա 1-ում «Լորյանից» կրած 1։3 հաշվով պարտությունից ժամեր անց։ 

Մեսսիի այս քայլը, ըստ աղբյուրի, առաջացրել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի դժգոհությունը:

Ինչ վերաբերում է, թե ինչպես կվարվեն Մեսսիի հետ ակումբում, դեռ հայտնի չէ:

Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարար Ահմեդ Ալ-Խաթիբը, երկուշաբթի Twitter-ում անդրադառնալով արգենտինացու այցելությանը, գրել էր․ «Ուրախ եմ ողջունել Մեսսիին ու նրա ընտանիքին Սաուդյան Արաբիա՝ վայելելու կախարդական զբոսաշրջային ուղղությունները և իսկական փորձառությունները: Մենք ողջունում ենք այցելուներին ամբողջ աշխարհից՝ զգալու եզակի ճանապարհորդություն դեպի Սաուդյան Արաբիա և նրա հյուրընկալությունը: Բարի գալուստ Մեսսի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել