Met Gala-ից հետո Քիմ Քարդաշյանի զգեստը պատռվել է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

42-ամյա Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Met Gala-ի ամենամյա պարահանդեսին, որը անցկացվել է անցած երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, Նյու Յորքում։ Ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կինը կրել է հատուկ Schiaparelli զգեստ՝ ավելի քան հիսուն հազար մարգարիտներով և տասնվեց հազար բյուրեղներով: Այն ստեղծվել է հատուկ հեռուստաաստղի համար և դրա պատրաստման համար պահանջվել է մոտ 1000 ժամ։

Այս զգեստով Քիմ Քարդաշյանը դժվարությամբ է բարձրացել Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով, իսկ միջոցառման վերջում նա պատահաբար պատռել է այն։ Պապարացիները լուսանկարել են ռեալիթի հեռուստաաստղին Ritz Carlton հյուրանոցի ճանապարհին։ Լուսանկարներից երևում է, որ զգեստի ծայրից մի քանի թելեր պոկվել են, իսկ մարգարիտներն ընկել են ասֆալտին։

   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել