Արձանագրելով, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է՝ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով, իսկ մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում Գռզոյի աշխատող Խաչատրյան Վահագը հավելել է.«Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն»:

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով»-ը Վահագի դեպքում: Վահագն աշխատո՞ւմ է, ո՞րն է նրա բանուգործի անունը ընդհանապես, եթե միակ բանը, որ սա անում է, կա՛մ շնորհավորական բացիկներ սարքելն է, կա՛մ էլ ասենք բյուջեի հաշվին գրպանները լցնելը, հա, մեկ-մեկ էլ տուրիստական այցեր է կատարում այս կամ այն երկիր՝ սելֆիների միջոցով հավերժացնելով իր ճանապարհորդական արկածները: Պըրծ: Էս մարդն է՛լ ընդհնարապես ոչնչով չի զբաղվում, ուղղակի նստած է պետության վզին ու սեփական նստավայրի մուտքերն ու ելքերն է տեսանկարահանում, որ էկող-գնացողի մասին զեկուցի Նիկոլին: «Աշխատանք» եզրը լրիվ հակոտնյա է Վահագի գոյության իմաստըին, ուստի նրա փորձորը՝ ինքն իրեն խառնելու Հայաստանի աշխատավոր բնակչութան շարքերին, մեղմ ասած, դաղալություն է:

Ձրիակերն ի՞նչ գիտի աշխատավորի կամ աշխատանքի արժեքի մասին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել