Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական և քաղաքացիական իրավիճակը կարելի է բնութագրել որպես տարատեսակ նյութերով ու հակասություններով լի մի կաթսա...
Միակ բանը, որում բոլորը միակարծիք են, որ ներկայիս կառավարման համակարգը (իշխանավոևները) դրա հիմնական հեղինակներն են...
Բոլորը միակարծիք են, որ ինստիտուցիոնալ բոլոր համակարգերը խարխլված են... Կարճ ասած` ամեն ինչ, շատ հասկանալի պատճառներով, անհասկանալի է...
Եվ այս պայմաններում բանավիճում ենք, թե Ո՞Ւր գնալ՝ Ա՞ջ, թե՞ Ձախ: Եվ, ինչն ամենազարմանալին է, քննարկվում է, թե որ կողմն ինչ կտա մեզ, երբ ավելի տեղին կլիներ բանավիճել, թե դա ինչ կտա իշխողներին, կամ ինչու են նրանք հայաստանյան իրականությունը գցել այս ծուղակային իրավիճակի մեջ...
Դա անհնար է պարզել, քանի որ որոշման պատասխանատվությունն իր վրա վերցրել է հենց այդ «իշխանությունը», որից բոլորն այդքան հավեսով բողոքում են:
Ե՛վ աջը, և՛ ձախը այս պայմաններում նույնքան անիմաստ են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.adamyan/posts/376882329081872?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել