Վերջապես հաղթեցինք, ինչի կապակցությամբ մեր հայրենակիցներին և մեր ֆուտբոլիստներին շնորհավորում եմ, բայց եկենք դիտարկենք խաղը. այն թույլ կողմերի մասին, որ մատնանշում էինք Ալբանիա-Հայաստան խաղից հետո, նորից մնում են, խոցելի պաշտպանություն, ես կասեի` հախուռն պաշտպանություն: Աստծուն փառք տանք, որ մենք փրկվեցինք առնվազն 4-5 վերահաս գոլերից, կա՛մ մրցակիցն էր անվճռական, կա՛մ էլ պարզապես բախտը ժպտաց:

Այսքան խոտան ես չեմ պատկերացնում, որ ազգային հավաքականը թույլ տա, պահեր էին լինում` պարզապես մեր տղաները գնդակը մի քանի հոգով տեղափոխում էին մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց աննպատակ, կաղում էին կիսապաշտպանների և հարձակվողների փոխհամաձայնեցված գործողությունները:

Իսկ ֆիզիկական պատրաստվածությամբ մենք ակնհայտ զիջում էինք ատլետիկ կազմվածքով մրցակցին, այստեղից էլ այդքան զգուշացումներ. մեր տղաները պարզապես չէին դիմանում չեխերի պարտադրված արագությանը և խախտում էին կանոնները; Ինչևէ, մեր հաղթեցինք, ճիշտ է, շնորհավորանքների և ուրախության տարափը կհամակի բոլորին, բայց իրականությունից չես փախչի: Պետք է շատ լուրջ հետևություններ արվեն: Այժմեական է, որ մեր մարզիչները ուշադրության դարձնեն թերություններին, մեզ դեռ շատ պատասխանատու հանդիպումներ են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել