Հիմա մի բան կասեմ, որը վերջին տարիների իմ գործունեությաբ պայմանավորված բացառիկ ա դիտարկվելու
Ապրի ՀՀ Ոստիկանությունը երեկ երեկոյան «Պոլիգրաֆ» կոչվող ակումբից 40-ից ավելի ենթադրյալ նառկոմանի բերման ենթարկելու համար: Նմանատիպ որջեր Երևանում շատ կան ու ինչքան գնաք էդ սրիկայավայրերում նարկոդիլլերներին բռնեք էդքան ես պատրաստ եմ ասել ապրի Ոստիկանությունը: Նոր իմացա, որ էդ գործողությունը դատապարտում են սորոսամերձ «իրավապաշտպանները»: Ուրեմն սրանք էնքան անբարո են, որ ոստիկանի համազգեստով որոշ մակաբույծների կողմից մեր նկատմամբ կիրառված խուլիգանական գործողությունները չեն տեսել ու չեն տեսնում, իսկ թմրավաճառներին բռնելու համար կաղկանձում են: Էս ա սրանց էությունը:
Հ.Գ. Թմրանյութերի շրջանառությունն էնքան մեծ ա Երևանում, որ մի ամբողջ հաղորդում կարելի ա նվիրել դրան ու էս ֆոնին ոստիկանության անգործությունն ուղղակի անտանելի էր ու գոնե սենց բացառիկ դեպքերը պետք ա ողջունել: Առավել քան վստահ եմ՝ ոստիկանության երեկվա արածի մասին պիղծերի իշխանությունը չի իմացել, այլապես կկանխեր գործողությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/pfbid0HTCZ1vQZz64FobJtwNnDHwffUu46abNpL5qVVjVYMePs2NrerPHBqoy5qm6GZWhZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել