Armeniasputnik.am-ը գրում է․

44–օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը կապված ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքների մասին հայտարարության հետ։

Դատախազության մեկնաբանությունում նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) դասալքության, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու և զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու համար հարուցվել է 1786 քրեական վարույթ։

«Հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում քրեական վարույթների թիվը 226 է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նույն ժամանակահատվածում, զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 132 անձի, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար` 444 անձի։ Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 756 անձի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել