Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին հայտարարել է, որ թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչ Քրիստիան Ստելինին կհեռանա զբաղերած պաշտոնից։

«Կիրակի կայացած «Նյուքասլի» դեմ խաղը (1:6) լիովին անընդունելի էր: Մենք կարող ենք տեսնել բազմաթիվ պատճառներ, թե ինչու դա տեղի ունեցավ, բայց մինչ այդ ես, տնօրենների խորհուրդը, մարզիչները և խաղացողները բոլորս պետք է վերցնենք հավաքական պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ, ամեն ինչի պատասխանատուն ես եմ։

Քրիստիան Ստելինին մարզչական շտաբի հետ միասին կհեռանա։ Քրիստիանը հայտնվեց մեր մրցաշրջանի դժվարին պահին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան պրոֆեսիոնալ աշխատանքի համար, որով նա և իր մարզչական շտաբը վարվել են նման դժվարին ժամանակաշրջանում: Մաղթում ենք նրան և իր անձնակազմին հաջողություն։

Ռայան Մեյսոնը կստանձնի գլխավոր մարզչի պարտականությունները: Ռայանը լավ է ճանաչում ակումբին և խաղացողներին։ Նրա մարզչական շտաբի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Այսօր ես հանդիպեցի Խաղացողների հետ. թիմը որոշել է համախմբվել՝ ապահովելու մրցաշրջանի հնարավոր ամենալավ ավարտը»,- Լևիի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել