Պարզվում է՝ բացի այն, որ ԿԳՄՍ-ից անաղմուկ հրահանգ է իջեցվել՝ դպրոցներում բացառելու ազգային-հայրենասիրական թեմանորով ծավալվելը, աշակերտների հետ նմանբովանդակ թեմաների քննարկումը և այլն, տեղեկություններ կան այն մասին, որ հիմա էլ Անդրեասյան Ժաննան որոշել է թռնել դպրոցների պատերին. հրահանգել է դպրոցների պատերից քերել-մաքրել հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարները, հայ մեծերի մտքերը, հայրենասիրական կարգախոսները, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմները և այլն:

Նժդեհականության հնամենի թշնամի Ժաննան, որի անխոնջ ջանքերով «Հայ եկեղեցու պատմություն» հայագիտական առարկան հանվեց կրթական ծրագրերից, հստակ նպատակ է դրել մատաղ սերնդին պատրաստել «խաղաղության դարաշրջանին» այն դեպքում, երբ աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի քարոզչություն է տարվում նույն ադրբեջանական կրթօջախներում, ուր ազերի մանուկներին սովորեցնում են ողջ սրտով ատել հայերին ու հմտացնում հայ սպանելու գործում:

Ահա այս ֆոնին հայ երեխաներին ու պատանիներին, լավն ու վատը նոր-նոր գիտակցող մատաղ սերնդին, փաստորեն, զրկում են ժամանակի ու տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու իրավունքից: Այսուհետև հայ երիտասրաների ու երեխաների, պատանիների ու ծերերի իդեալը պետք է լինեն Նիկոլն ու ՔՊ-ականները, որոնց նկարներն ու լոզունգները, բնավ բացառված չէ, շատ շուտով կարող են հայտնվել դպրոցների պատերին՝ հայ մեծերի պատկերների ու մտքերի փոխարեն:

Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը, երբ հերոս ու օրինակելի կերպար դառան ասենք Աղազարյան Հովիկը կամ Գռզոն՝ Թումանյանի կամ Անդրանիկի փոխարեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել