Օրերը պայթիւնավտանգ են... Քիչ առաջ կը լսէի ԱՄՆ նախագահ Օպամայի եզրափակիչ խօսքը՝ Գագաթաժողովին: Աւելի քան ՎՃՌԱԿԱՄ է ան հարուածելու Սուրիան, պատրուակելով նախագահ Ասատի կողմէ օգտագործուած քիմիական զէնքերը ի մասնաւորի մանուկներուն վրայ... Շատեր հակառակը կը պնդեն, այսինքն ա՛յն, որ այդ քիմիական զէնքերը օգտագործած են ապստամբ ոյժերը... Բայց ՕՊԱՄԱՅԻ ԽՕՍՔՆ Է, ՈՐ ԿԸ ՀՆՉԷ ԲԱՐՁՐ, ՈՅԺԻ ԱՆՍԱՍԱՆ ԴԻՐՔԵՐԷ եւ ՈՅԺԻ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ԻՐԱՒՈՒՆՔՈՎ... Միջին Արեւելքն ու ամբողջ տարածաշրջանը կրնան արեան մէջ ողողուիլ, յանուն իբր նոյն այդ արիւնահեղման կասեցման... Ի՛ՆՉ ՀԵԳՆԱՆՔ: Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի սեմին, ահա՛ պարգեւը, որ կը մատուցուի ԳԵՐՀԶՕՐ եւ «ԱՄԵՆԱԴԱՏ» ՈՅԺԻՆ կողմէ՝ Տարագիր հայութեան բուն ԿՈՐԻԶԸ կազմող հայագաղութին, որ իր գիրկին մէջ կառուցած է բիւրաւոր ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ-ԿՈԹՈՂԸ որպէս նաեւ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԱՂԱՂԱԿ... Սա արդեօ՞ք նաեւ նոյն այդ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՉԷ... ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/504076606350123?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել