Մանիպուլյացիան որևէ անհատի հոգեկանի վրա ազդեցություն գործելու միջոց է, որի առանձնահատկությունը, համեմատած մյուս հոգեկան ազդեցությունների հետ, կայանում է նրանում, որ մանիպուլյատորը ձգտում է թաքցնել սեփական միտումները և ձգտումները։

Մանիպուլյացիայի գիտական-հոգեբանական ուսումնասիրության նպատակը կայանում է նրանում, որպեսզի մանիպուլյացիան տարբերակվի հոգեկան ազդեցության այլ տեսակներից։ Դրա համար նախ պետք է սահմանվի այն։

Մանիպուլյացիա տերմինն առաջացել է լատիներեն «manipulus» բառից, որն ունի երկու իմաստ. կուց, բուռ (manus` ձեռք և pie՝ լցնել, բառերից) և խուրց, պտղունց, խումբ, որը հիմնականում նշանակում էր հռոմեական բանակի զինվորների ոչ մեծ ջոկատ։

Անգլերեն «manipulation» բառը Օքսֆորդյան բառարանում փոխաբերական իմաստով մանիպուլյացիան նկարագրում է որպես մարդկանց վրա ազդելու կամ նրանցով կամ իրերով ճկունությամբ ղեկավարելու գործընթաց, հատկապես որպես արհամարհական ենթատեքստով թաքուն ղեկավարում կամ վերամշակում։ Այս սահմանումն է օգտագործվում նաև քաղաքական մանիպուլյացիայի մասին խոսելիս։

Հոգեբանական գրականության մեջ մանիպուլյացիա տերմինը ունի 3 նշանակություն։ Առաջինը փոխ է առնված տեխնիկաից և մեծամասամբ օգտագործվում է աշխատանքի և ինժեներային հոգեբանության մեջ։ Երկրորդ նշանակությունը փոխառնված է էթոլոգիայից. այս դեպքում մանիպուլյացիան հասկացվում է որպես «կենդանիների կողմից միջավայրի բաղադրամասերի ակտիվ տեղափոխումը տարածության մեջ էֆֆեկտորների մասնակցությամբ»։ Այս երկու իմաստներով մանիպուլյացիա բառը հոգեբանական գրականության մեջ հանդիպում է 20-ական թվականներից, իսկ արդեն 60-ականներից այն օգտագործվում է նաև երրորդ իմաստով, որը իր բնույթով մոտ է քաղաքագիտական սահմանմանը։

Աստիճանաբար մանիպուլյացիա բառը սկսեց օգտագործվել միջանձնային հարաբերությունների ոլորտում։ Որոշակի հետազոտությունների հիման վրա գիտնականները առանձնացնում են 18 հատկանիշ, որոնք բնութագրում են տվյալ տերմինը։

Թաքուն, անստույգ, խաբեություն, անուղղակի ազդեցություն, ուղղվածություն հոգեկան վիճակին, որոնք ընդգծում են մանիպուլյացիայի ամենից նկատելի առանձնահատկություններից մեկը՝ դրա թաքուն բնույթը, օբյեկտի կողմից տվյալ ազդեցության փաստի չգիտակցվածությունը և վերջնական նպատակի անհայտությունը։ Առանց այս կողմի առկայության մանիպուլյացիայի փորձը չի հաջողվի, քանի որ կամ դա արդեն չի լինի մանիպուլյացիա, կմա էլ այն անհաջողության կմատնվի։ Հոգեկան ազդեցությունը, մտքերի, մտադրությունների ծրագրավորումը և ուղղվածությունը դեպի օբյեկտի ներքին աշխարհ մատնանշում են տվյալ հասկացությունը մարդու, խմբի կամ հասարակության վրա

Միջանձնային մանիպուլյացիայի օպերացիոն կողմը որոշվում է մանիպուլյատորի վարպետության միջոցով, ինչպես նաև ուղղակի նշվում է հոգեկանի և վարքի մեջ մտցված «բռնությունը» և «կպչունությունը»: Միաժամանակ չի նշվում հասցեատիրոջ հոգեկանի վարքագծի փոփոխման բռնի և ոչ բռնի հարկադրանքի տարբերությունները:
Կարելի է բավանին հիմնավորված եզրակացնել, որ մանիպուլյացիան կիրառվում է հետևյալ փոխաբերական իմաստներով.

Որպես յուրահատուկ մոտեցում սոցիալական փոխազդեցությանը և ղեկավարմանը, որոնք պահանջում են տարբեր ձևերի և մարդկանց գաղտնի հարկադրանքի միջոցների ակտիվ կիրառում: Այս նշանակությամբ մանիպուլյացիան և մանիպուլյատիվ մոտեցումը փոխարինվում են «Մաքքիավելիզմ» տերմինով, որպես քաղաքական գործունեության ձև, որը չի անտեսում ոչ մի միջոց իր նպատակին հասնելու համար:
Մասսայական կոմունիկացիոն միջոցների և քաղաքական միջոցառումների նկատմամբ դրա կիրառումը նշանակում է գործողություններ, որոնք նպատակամղված են կարծիքների ծրագրավորմանը, մասսայի նպատակների և բնակչության հոգեկան վիճակին: Նման ակցիաների վերջնական նպատակը բնակչության վերահսկումն ու կառավարումն է:
Մանիպուլյացիան կիրառվում է որպես հոգեբանական ներգործության յուրահատուկ տեսակ: Այս իմաստով օգտագործվում են «մանիպուլյատիվ ներգործություն», «’հոգեբանական մանիպուլյացիա», «հասարակական կարծիքի մանիպուլյացիա», «հասարակական գիտակցության մանիպուլյացիա», «միջանձնային մանիպուլյացիաներ», «անհատի սոցիալ-քաղաքական մանիպուլյացիաներ» և այլ հասկացությունները:
Մանիպուլյացիայի հասկացությունը օգտագործվում է անձի գաղտնի հարկադրանքի մատնանշման որոշակի կազմակերպական ձևերի, ինչպես նաև անհատի վրա գաղտնի հոգեբանական ազդեցության տարբեր միջոցների և կայուն հնարքների կիրառման համար:
Ընդ որում, կարելի է առանձնացնել պարզ` «միակտային» և բարդ մանիպուլյացիաներ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «մանիպուլյացիոն խաղեր»: Այլ կերպ ասած, մանիպուլյացիայի գործընթացը կարող է երկար տևել և հանդիսանալ անհատի վրա մանիպուլյացիոն ներգործության բազմափուլային ընթացակարգ:

Այն կարող է հարաբերականորեն պարզ լինել` ներառելով շփման միակտային շրջան (մանիպուլյացիոն ներգործության կիրառման մեկ կամ մի քանի հնարքների օգտագործմամբ):
Կարող են նաև լինել բարդ և ընդգրկել բազմաթիվ մանիպուլյատիվ հնարքներ, որոնց գործողություններն ուղղված են դեպի անհատի բազմատեսակ հոգեբանական մեխանիզմները (որոշակի ժամանակահատվածներում և փոխազդեցության տարբեր իրավիճակներում դրանց աստիճանական իրականացմամբ): Այսպիսով, բարդ մանիպուլյացիան ունի սեփական ժամանակային, տարածական և սոցիալ-կազմակերպչական կառույցներ:
Ինչպես նշվեց, անհատի գաղտնի հարկադրանքի բարդ և կայուն կազմակերպական ձևերը կարող են ինքնուրույն հասկացություններ լինել. դրանցից են, օրինակ, քաղաքական խաղերը, հոգեբանական օպերացիաները, մանիպուլյատիվ, ինֆորմացիոն-պրոպոգանդական և ինֆորմացիոն-գովազդային արշավները և այլն: Տվյալ դեպքում «մանիպուլյացա» հասկացության ներմուծումը հնարավորություն է տալիս վերլուծության ժամանակ տարանջատել անբարեխիղճ գովազդը և պրոպագանդան` հասարակությանն անհրաժեշտ ինֆորմացիայի հրապարակային հաղորդումից:

Բացի դրանից, դրանց կիրառման հատուկ միջոցների, կայուն համադրությունների, օգտագործման կազմակերպման և պայմանների մատնանշման համար կարող են կիրառվել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «մանիպուլյացիոն հնարքները», «մանիպուլյացիոն տեխնիկաները», «մանիպուլյացիոն տեխնոլոգիաները» և այլն:

P.S.

Մանիպուլյացիայի միջոցով հոգեբանական ազդեցության հնարքները և ձևերը չեմ նշում` ելնելով հոգեբանի էթիկայի և կոնֆիդենցիալության նկատառումներից:

Սակայն վստահությամբ կարող ենք փաստել, որ այսօր ցանկացած պահի մենք բոլորս ենթարկվում ենք ամենատարբեր մանիպուլյացիաների, մասնավորապես հեռուստատեսային գովազդ, ինտերնետային գովազդ, անոնսներ, գովազդային վահանակներ, տպագիր մամուլ, լոզունգներ, թևավոր խոսքեր, քաղաքական, գովազդային (օր.` Treasure Reclamation), բառախաղեր և այլն, PR, PROMO արշավները, հայտնի և ազդեցիկ մարդկանց ներգրավումը այդ գործընթացում, որոնք միավորվում են Propaganda, Հոգեբանական օպերացիա, Մանիպուլյացիա, Հոգեբանական ագիտացիա և նմանատիպ այլ հասկացություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել