Lurer.com-ը գրում է.
Թուրքիայում սպառողները բնական գազը Սեւ ծովի Սաքարյա հանքավայրից կստանան զեղչով կամ մասամբ անվճար։ Չորեքշաբթի օրը Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս մասին կհայտարարի հինգշաբթի կապույտ վառելիքի մատակարարումները սկսելու արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինքը՝ երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով TRT հեռուստաալիքի եթերում, արարողության ժամանակ հայտնել է «լավ լուրը»՝ մանրամասները չհայտնելով։ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան պատրաստվում է Սև ծովում գազի նոր հետախուզական աշխատանքներին։ «Սև ծովի կենտրոնական հատվածում ավարտվել են սեյսմիկ հետազոտությունները և շարունակվում են նրա արևելյան հատվածում, այնուհետև կսկսվեն հորատումները»,- ասել է նա։
Թուրքիա սեւծովյան գազի մատակարարումները սկսելու արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին տեղական ժամանակով ժամը 20:23-ին: