Սահմանամերձ գյուղերում ապրող ազգաբնակչության անվտանգության հարցը օրհասական խնդրի է վերածվել հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Ընդ որում՝ այն այդպիսն է դարձել՝ ոչ միայն պայմանավորված բոլորին տեսանելի իրողություններով, այլև՝ առաջին հերթին Հայաստանի խաթարված ավտագային միջավայրի հանդեպ ՔՊ-ական իշխանության մակերեսային վերաբերմունքով. չգիտես թե Նիկոլը հաջորդ առավոտ կամ ընթացիկ օրվա վերջում ինչ հրաման կտա՝ ստիպելով հայ դիրքապահներին նահանջել իրենց զբաղեցրած դիրքերից: Բացի այդ՝ գաղտնիք չէ նաև Ադրբեջանի ախորժակը: Կոնկրետ Տեղ գյուղի միջադեպը ցույց տվեց, թե իրականում որքան խոցելի են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, որքան մեծ է թուրքի ախորժակը, հետևաբար՝ այնտեղ ապրող բնակչությունը, որի միակ հույսը մնում է սեփական ձեռքերով սեփական տունը պաշտպանելը, քանի որ հայ-ադրբեջանական չհայտարարված սահմանազատումը միմիայն կատարվում է ՀՀ սուվերեն տարածքի ու այդ տարածքում գտնվող բնակավայրերի բնակչության հաշվին, պետք է պատրաստ լինի իրադարձւոյթոնների զարգացման ցանկացած սցենարի. ունենալով թուրքի պես թշնամի՝ դժվար թե սահմանապահ գյուղերում ու կոնկրետ Տեղում մարդիկ սկսեն իրար կրակել ու սպանել:
Արդյոք այս իրավիճակում նախկին միլիցու պատճառաբանությունները հիմնավո՞ր են, թե՞ իրականում գործ ունենք հերթական դավադրության հետ, որի նպատակը ադրբեջանական զորքերի առաջխաղացման պրոցեսը հնարավորինս սահուն դարձնելն է՝ նկատի ունենալով հենց միայն Նիկոլի ապրիլտասնության բարբաջանքները՝ խորհրդարանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



