Հայաստանի քաղաքական կարգ մը ուժեր նորէն սկսան խօսիլ Սուրիոյ հայ գաղութին փրկութեան մասին ու մեղադրել հայրենի իշխանութիւնները այս գծով: Հարցում մինչեւ հիմա ո՞ւր էին: Ուտելիք ղրկելը վատ բան չէր, բայց չի փրկեր մահ ու կենաց կռիւ մղող հալէպահայութիւնը: Բոլորս ալ մեղադրուած ենք` եթէ հալէպահայութեան ինչ-որ բան պատահի. բայց ինչպէս միշտ, ոչ ոք պիտի ընդունի իր պատասխանատուութիւնը այս առումով: ՀՀ իշխանութիւններուն միջոցները շատ նեղ են այս առումով, ու վստահ եմ, որ Սփիւռքը եթէ փափաքէր պիտի, յաջողէր հալէպահայութիւնը ինչ-որ կերպ փրկել... Բայց անհրաժեշտն ու կարեւոր Գաղութ պահելն է... Բոլորը ատի անգիր ըրած են.... Եթէ Հալէպը հրդեհուի (Աստուած մի արասցէ), այն ատեն այդ քարոզները փուչիկի պէս պիտի պայթին... Բայց պատմութիւնը պիտի չներէ... Իրօք չեմ գիտեր ինչ ըսել... Միայն թէ խնայուի մեր ժողովուրդին այս լեղի բաժակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել