Նիկոլն ԱԺ-ում փաստել է իր թրքությունը

Ակնարկելով, որ հայրենասիրության ներկայիս մոդելն իր համար շատ լուրջ խնդիր է՝ Նիկոլն ԱԺ-ում ասել է.«Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է: Ես ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետությունն է, իմ տանն էլ չկա, ձեր տանը կա՞:Ես որոշեցի, որ տանը և աշխատասենյակում պետք է Արագած սարի նկարն ունենամ։ Ու նաև այլ սիմվոլներ, գուցե նաև՝ Հատիսի նկարը…»:

Նիկոլը չափազանց վտանգավոր հայտարարություն է արել՝ հարվածող հայ ժողովրդի արմատներին ու ազգային նպատակներին: Արագած լեռանը սեր խոստովանելու քողի տակ նա հարվածի տակ է դրել Արարատի՝ որպես Հայաստանի ու հայ ժողովրդի գլխավոր սիմվոլներից մեկի նշանակությունը, ինչը, իհարկե, թուրքական պատվեր է, քանի որ, ինչպես հայտնի է, դեռևս սովետական տարիներին էին թուրքերը ԽՍՀՄ ղեկավարությանը բողոքել ՀԽՍՀ գերբին պատկեված Արարատ լեռան առնչությամբ՝ պահանջելով այն հեռացնել պետության զինանշանից, ինչին ի պատասխան ԽՍՀՄ ղեկավարությունն էլ պահանջել էր թուրքերից իրենց դրոշից հեռացնել կիսալուսնի պատկերը՝ նկատելով, որ Լուսինը թուրքերին չի պատկանում:

Հիմա Նիկոլը, որ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է (գործակալ լինում են ոչ միայն ստորագրությամբ՝ չնայած բացառված չէ, որ հենց ստորագրությամբ է Նիկոլը գործակալ),ԱԺ ամբիոնից լատենտ կերպով կոչ է անում հրաժարվել Մասիսից՝ փոխարենը դարձնելով ՀՀ սիմվոլ Արագածը, ինչո՞ւ, քանի որ դրանով հայ ժողովուրդն այլևս կասկածի տակ չի դնի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հրաժարվելով Արևմտյան Հայաստան վերադառնալու իր փափագից: Իր քայլով Նիկոլը փաստացի թաղում է Հայկական հարցը. դա այն գինն է, որը Հայաստանի պետությունը պետք է վճարի՝ Գռզոյին թուրքերի հետ բացահայտ ալիշ-վելիշ անելու հնարավորության ընձեռնման դիմաց:

Չափազանց վտանգավոր են Նիկոլի մեսիջները, որոնք արժե ապակոդավորել ու հասկանալ. թշնամուն ճանաչել է պետք նրան հաղթելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել