Ընդամենը մի քանի օր ՄԻՊ աշխատող Մանասան Անոյի գրասենյակն է հաղորդագրություն տարածել ու տեղեկացրել, թե որն է եղել Վարդապետյան Աննայի ընկերուհու առաջնային բանուգործի անունը իր նոր պաշտոնում. անմիջապես գնացել է հանդիպման Հայաստանում պահվող ադրբեջանցի լամուկների հետ, որոնցից մեկը,օրինակ, հպարտանում էր, թե 500 հայի գլուխ է կտրել՝ իրականում սպանելով պղնամոլիբդենայինի աշխատակցին:

Եվ ահա տեղեկանում ենք, որ ի երջանկություն Անոյի, նրանց հետ ամեն ինչ կարգին է, արքայական պայմաններում են պահվում, չունեն ոչ մի խնդիր, չունեն ոչ մի անիրականանալի ցանկություն: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում…։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պևաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը…»,-մասնավորապես՝ ասված է հաղորդագրությունում:

Անկասկած, Նիկոլի համար ազերի դիվերսանտներն աչքի լույսի պես մի բան են. նրանց պետք է պահել «բամբակի մեջ», հնարավորինս արագ ուղարկել տուն և անպայման ծաղկեբուկետներով,որ ազերի մամաներն ավելի երջանիկ դառնան: Մինչդեռ հայ գերիների ծնողներին այստեղ ուղղակի տշում են…

Հարց՝ Անոյի հոգատարությունը Բաքվում գոնե գնահատելո՞ւ են, հայկական կողմի այս վերաբերմունքը գոնե ինչ-որ կերպ մեղմելո՞ւ է հայ գերիների վիճակը, որոնց ռեժիմով խոշտանգում են Բաքվի բանտերում՝ թքած ունենալով նրանց իրավուքների, մարդկային արժանապատվության վրա: Հաց տալիս էլ թքում են ամանի մեջ ու հրամայում ասենք 10 վայրկյանում ուտել այն: Անոն տեղյա՞կ է այս գազանությունների մասին, թե՞ նա թքած ունի այդ ամենի վրա՝ հանգիստ խղճով կատարելով Նիկոլի պատվերները:

Չնայած Նիկոլին էլ կարելի է հասկանալ. Իլհամը մաման կլացացնի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել